14/01/2017 11:09
Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 13-ին ևս մեկ տարով երկարացրել է ՌԴ դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականի մարտին Ղրիմիում և Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով, փոխանցում է РИА Новости-ն։
«Գործողություններն ու քաղաքականությունը, որոնց ուղղված է այս հրամանը, շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,- ասվում է ԱՄՆ հեռացող նախագահի հանձնարարականում։
Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին ուղղված նամակում ԱՄՆ նախագահն ավելի մանրամասն է ներկայացրել պատժամիջոցների երկարացման հիմքերը:
«Ուկրանայում ժողովրդավարության խարխլումը, Ուկրաինայի անվտանգությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքը, Ղրիմի բռնակցման և Ուկրաինայում ուժի կիրառման ՌԴ կառավարության գործողությունները դասվում են դրանց թվին»,- ասվում է Օբամայի նամակում։