14/01/2017 10:20
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է. որոշ ճանապարհներին մառախուղ է
Հունվարի 14-ի ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան, Հ-33 ու Հ-35 ավտոճանապարհների Ստեփանավան-Ալավերդի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 19-րդ կմ հատվածում, Մ-2 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի, Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: