17/01/2017 17:12
Ճապոնիայում Pokemon Go-ի պատճառով կնոջ սպանած կռունկավարը դատապարտվել է ազատազրկման
Ճապոնիայում սմարթֆոնով Pokemon Go խաղալու ժամանակ մի կնոջ մահացու ելքով վթարի ենթարկած կռունկավարը դատապարտվել է հնգամյա փորձնական ժամկետով մեկուկես տարվա ազատազրկման, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Kyodo գործակալությանը:
48-ամյա Հիրոկի Նեգամին դատապարտվել է անուշադիր վարելու համար, որի հետևանքով 2016 թվականի սեպտեմբերի 12-ին Կիոտո քաղաքում մահացել է 39-ամյա Մարի Հիմորին:
Դատախազությունը վերամբարձ կռունկի վարորդին մեղադրել է նրանում, որ նա Pokemon Go է խաղացել սմարթֆոնով, երբ խաչմերուկում սպասելիս է եղել կանաչ լույսին: Տղամարդու անուշադիր լինելու պատճառով կռունկը վեր է բարձրացրել կնոջն ու 130 մետր քարշ տվել նրան փողոցով, ինչի հետևանքով նա մահացել է:
Այս միջադեպից հետո 2016 թվականի նոյեմբերից Ճապոնիայում փոփոխություններ են մտցվել խաղի ծրագրի մեջ, որոնք կանխում են դրա աշխատանքն ավտոմեքենայի ընթացքի ժամանակ: Այնուամենայնիվ, վարորդները շարունակում են Pokemon Go խաղալ խաչմերուկներում կանգ առնելու ժամանակ: