17/01/2017 12:15
Լե Պենն ընտրություններում հաղթանակի դեպքում խոստացել է Ղրիմը ռուսական ճանաչել
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լե Պենը «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է հաղթանակի դեպքում Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու մտադրության մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Հանրաքվեից հետո, որը ցույց է տվել Ռուսաստանին միանալու ժողովրդի համաձայնությունը, ես նույնպես ճանաչում եմ Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ղրիմի պատկանելիությունն Ուկրաինային եղել է խորհրդային ժամանակների վարչական հարց, թերակղզին երբեք ուկրաինական չի եղել»,- Լե Պենի խոսքերն է մեջբերում թերթը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից թերակղզու ժողվրդի կամարտահայտման չընդունման փաստն իր մոտ ափսոսանք է առաջացնում։
Լե Պենը նաև խոստացել է, որ հանդես կգա հօգուտ հակառուսական պատժամիջոցների չեղարկման։