17/01/2017 12:05
Բիշքեկի մերձակայքում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին հազարական դոլար կվճարվի
Ղրղզստանի կառավարությունը 70 հազարական սոմ (հազարական դոլար) կտրամադրի թուրքական բեռնատար Boeing 747-ի կործանման հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին, որն ավանի վրա է ընկել Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի շրջանում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության կառավարության մամուլի ծառայությանը:
Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է երկուշաբթի առավոտյան Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և ընկել օդանավակայանի մերձակա «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա Սուու ավանի վրա: Քանդվել է 32 մասնավոր տուն, որոնցում մարդիկ էին ապրում: Ճանաչվել է աղետի հետևանքով զոհվածների 37, այդ թվում՝ 16 երեխաների մարմին:
Երեքշաբթի Ղրղզստանի ամբողջ տարածքում սուգ է հայտարարված զոհվածների հիշատակին: