18/01/2017 12:13
Օլանդն ու Մեյը քննարկել են Brexit-ի թեման
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Brexit-ի թեման: Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատը, խոսակցությունը տևել է քառորդ ժամ, փոխանցում է ТАСС-ը:
«Բրիտանիայի վարչապետը մի շարք պարզաբանումներ է արել նախօրեին իր ունեցած ելույթների հիմնական դրույթների, մասնավորապես, այն բանի վերաբերյալ, որ իր երկիրը մտադիր է դուրս գալ ոչ միայն Եվրամիությունից, այլև՝ ներքին շուկայի համակարգից և մաքսային միությունից»,- ասված է հայտարարության մեջ:
«Ֆրանսիայի նախագահն ի գիտություն է ընդունել իրեն տրված պարզաբանումները: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն Է հայտնել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններն սկսվեն հնարավորինս շուտ այն բանից հետո, երբ մարտին երկիրը պաշտոնապես կհայտարարի իր դուրս գալու մասին»,- նշում է Ելիսեյան պալատը: