20/01/2017 21:00
Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով 16 ոստիկան է զոհվել
Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագար նահանգում «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով 16 ոստիկան է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել մի շարք անցակետերի վրա հարձակման հետևանքով, փոխանցում է РИА Новости-ն:
«Տեղական ժամանակով ժամը 3:00-ին «Թալիբանի» գրոհայինների խումբը հարձակում է իրականացրել Միվանդ թաղամասի մոտակայքում գտնվող մի շարք անցակետերի վրա, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, որի ժամանակ մահացել է ոստիկանության 16 աշխատակից, այդ թվում` մի քանի անցակետերի հրամանատար», - գործակալությանը հայտնել է տեղական իշխանությունների աղբյուրը:
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչնչացվել է «Թալիբանի» մոտ 20 գրոհային, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել:
Հարձակումների հետևանքով զոհերի թվի մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել: