20/01/2017 16:54
Մարին Լե Պենը հորդորել է վերջ դնել Եվրամիության «գերիշխանությանը»
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ անհրաժեշտ է սահմանափակել Եվրամիության գերիշխանությունը, հայտնում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է վերջ դնել Բրյուսելի գերիշխանությանը»,-ասել է Լե Պենը՝ ելույթ ունենալով Radio Classique ռադիոկայանի եթերում:
Դրա հետ մեկտեղ նա ցանկություն է հայտնել «հսկողության տակ վերցնել մեր սահմանները, վերադարձնել մեր դրամական անկախությունը և անսալ ժողովրդին»:
Ավելի վաղ «Ազգային ճակատի» առաջնորդը քանիցս հայտարարել է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտության մասին: Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: