20/01/2017 19:50
Մերկելը և Օլանդը Բեռլինում կքննարկեն ԵՄ-ի ապագայի հարցերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, կողմերի քննարկումների կիզակետում կլինեն Եվրամիության ապագային վերաբերող հարցեր, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ուրբաթ ժամը 12-ին կանցլերը գերատեսչությունում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք բանակցություններ կվարեն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում» , - ասել է Զայբերտը:
«Կխոսվի հիմնականում ԵՄ-ի ապագային վերաբերող բանակցությունների ու պայմանավորվածությունների վերաբերյալ: Կոնկրետ խոսակցություն կծավալվի փետրվարի 3-ին Մալթայում և մարտի վերջին Հռոմում կայանալիք հանդիպումների նախապատրաստման շուրջ» , - հավելել է նա: