20/01/2017 15:37
ԿԸՀ-ն իրավասու չէ մեկնաբանել ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելու մասին որոշումը
Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու հարցը, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, տեղավորվում է իրավական տիրույթում, նման կարծիք ԿԸՀ նախագահը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:
«ԿԸՀ-ն, ելնելով Ընտրական օրենսգրքի պահանջներից, պետք է որոշակի ժամանակահատվածում կազմակերպի ընտրական գործընթացները, հետևաբար, օրվա հետ կապված՝ ցանկացած դատողություն ԿԸՀ իրավասությունների առարկան չէ», - ասաց Տ. Մուկուչյանը:
Դիտարկմանը, թե Ընտրական օրենսգրքով նախատեսված է ընտրությունները կազմակերպել ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, Տ. Մուկուչյանը նշեց.
«Օրն արդեն նշանակված է, իսկ ԿԸՀ-ն այն մարմինն է, որը օրենքով սահմանված գործառույթներ է իրականացնում, մնացած գործառույթները ԿԸՀ-ից դուրս են: Հանձնաժողովը չունի իրավասություն այլ մեկնաբանություններ ներկայացնելու»: