20/01/2017 19:25
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գնահատել են, թե որքան է վնասված Հալեպի Հին քաղաքը
Հալեպի Հին քաղաքի մոտ 60 տոկոսը խիստ վնասվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, ևս 30 տոկոսն ավերված է ամբողջովին, այդ մասին վկայում են ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների պատվիրակության աշխատանքի նախնական արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն:
«ՅՈւՆԵՍԿՕ-ի թիմը կարողացավ տեսնել Օմեյադների մեծ մզկիթի, Միջնաբերդի, մզկիթների, եկեղեցիների, շուկաների, թանգարանների և Հալեպը խորհրդանշող պատմական մյուս շինությունների զգալի ավերածությունները: Նախնական գնահատմանի համաձայն, Հալեպի Հին քաղաքի գրեթե 60 տոկոսը խիստ վնասված է, իսկ 30 տոկոսն ավերվել է ամբողջությամբ»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ: