20/01/2017 18:02
Փարիզում դանակով զինված տղամարդը հարձակում է գործել մետրոյի ուղևորների վրա
Հունվարի 19-ին Փարիզի մետրոյում զինված տղամարդը մի քանի հարձակում է գործել ուղևորների վրա, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Parisien-ին։
Տեղեկատվության համաձայն՝ առաջին հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 21.15-ին։ Վագոնում տղամարդը դանակով երեք հարված է հասցրել ուղևորներից մեկին և իջել հաջորդ կայարանում: Վիրավորվածին ցուցաբերվել է առաջին օգնությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հաջորդ դեպքը գրանցվել է մոտ մեկուկես ժամ հետո։ Ուղևորներից մեկը մետրոյի աշխատակիցներից մեկին հաղորդել է իր դեմ իրականացված հարձակման մասին։
Երրորդ հարձակումն էլ տեղի է ունեցել Gare de l'Est կայարանում, դանակով զինված տղամարդը հարձակում է գործել երկու ուղևորների վրա։