21/01/2017 12:19
ՄԱԿ ԱԽ-ն բարբարոսություն է անվանել Պալմիրայում գրոհայինների կողմից ամֆիթատրոնի ավերումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է գրոհայինների կողմից սիրիական Պալմիրայում անտիկ ամֆիթատրոնի ավերումը, հայտարարել է հունվարին խորհրդում նախագահող Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք լրջագույնս դատապարտել ենք Սիրիայում ԻՊ-ի կողմից շարունակվող բարբարոսական ահաբեկչությունները, այդ թվում մշակութային ժառանգության օբյեկտների, ներառյալ Պալմիրայում հռոմեական ամֆիթատրոնի մի հատվածի ավերումը, որը հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտ»,-ասել է նա լրագրողներին։
Ավերածությունը դատապարտվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կողմից, ով տեղի ունեցածն անվանել է նոր ռազմական հանցագործություն։