22/01/2017 16:04
Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Կրասնոդարում. Կան տուժածներ
Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել. կան տուժածներ:
Միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
Տուժածներ`
1985 թ. ծնված Վանուշ Սահակյան
1987 թ. ծնված Մհեր Քոթանջյան
1987 թ . ծնված Գրաիկ Կոստանդյան
ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են: