23/01/2017 16:13
Լավրով. Մոսկվան չի գայթակղվում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների առումով
Մոսկվան չի գայթակղվում Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների առումով, բայց պատրաստ է դրանց նորմալացմանը իրավահավասարության հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք չենք գայթակղվում, բայց, ինչպես արդեն բազմիցս ասել է նախագահ Պուտինը, պատրաստ կլինենք անցնելու ճանապարհի մեր մասը, որպեսզի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նորմալանան: Դա հնարավոր է անել, անշուշտ, բացառապես իրավահավասարության հիման վրա, միմյանց հարգելու հիման վրա և այդ շահերի հավասարակշռության որոնման հիման վրա այնտեղ, որտեղ մեր առջև ընդհանուր նպատակներ կան միջազգային ասպարեզում, այնպիսիք, ինչպիսին պայքարն Է ահաբեկչության դեմ»,- ասել է նա: