23/01/2017 20:20
Չինաստանում ծնելիության սահմանափակման քաղաքականությունը բնակչության աճը կրճատել է 400 միլիոնով
Չինաստանում ծնելիության սահմանափակման ավելի քան 40 տարի իրականացվող քաղաքականությունը թույլ է տվել 400 միլիոնով կրճատել բնակչության աճը: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի առողջապահության և պլանային մանկածնության գործերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մաո Ցյունյանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նրա խոսքով՝ դա «զգալի չափով թեթևացրել է բնակչության չափից դուրս արագ աճի ճնշումը երկրի ռեսուրսների և բնապահպանության վրա»: Նա նշել է, որ եթե 1970 թվականին Չինաստանի բնակչության աճը կազմել է 3,34 տոկոս, ապա 2012-ին՝ 1,21 տոկոս: 1970 թվականին երկրում ծնվել է 27 մլն 390 հազար, իսկ 2012 թվականին՝ 16 մլն 350 հազար մարդ:
«Մեզ հաջողվեց «բարձր ծնելիության, ցածր մահացության և բնակչության արագ աճի» մոդելից պատմական շրջադարձի հասնել դեպի «ցածր ծնելիության, ցածր մահացության և բնակչության ցածր աճի» մոդել», - ասել է պաշտոնյան գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ընթացքում: