24/01/2017 17:18
Թուրքիայում մահապարտներ են ձերբակալվել
Թուրքիայի Շանլըուրֆա շրջանում իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են 5 մարդ, որոնք կասկածվում են մահապարտ լինելու մեջ, հայտնում է Anadolu-ն:
Ձերբակալվածները խոստովանել են, որ վերապատրաստվել են Սիրիայում, այնուհետև անօրինական ճանապարհով մուտք գործել Թուրքիա: Նրանք նախատեսել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի խոշոր քաղաքներում: