24/01/2017 10:14
Սենատի հանձնաժողովն աջակցել է պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը աջակցել է պետքարտուղարի պաշտոնում ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանձնաժողովի անդամների տեսակետները բաժանվել են՝ ըստ կուսակցական պատկանելության. 11 հանրապետականներ կողմ են քվեարկել, 10 դեմոկրատներ՝ դեմ:
Պաշտոնը ստանձնելու համար Թիլերսոնը պետք է ստանա Ներկայացուցիչների պալատի անդամների հավանությունը. 100-ից առնվազն 51 ձայն:
Հանրապետականները Սենատում մեծամասնություն են կազմում՝ 52 ձայն: Սակայն մի քանի ազդեցիկ հանրապետականներ, այդ թվում՝ Ջոն Մաքքեյնը, Լինդսի Գրեմն ու Մարկո Ռուբիոն, ավելի վաղ քննադատել են Թիլերսոնի թեկնածությունը, բայց հետո որոշել աջակցել նրան:
Լիագումար նիստում Թիլերսոնի թեկնածության շուրջ քվեարկությունը նախատեսվում է հաջորդ շաբաթ: