24/01/2017 17:24
Ռուսաստանը որպես սպառնալիք չի ընկալում իր սահմանների մոտ Չինաստանի բալիստիկ հրթիռների տեղակայումը
Մոսկվան որպես սպառնալիք չի ընկալում Չինաստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայումը Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու, հայտնում է ТАСС-ը:
«Չինաստանի զինված ուժերի զարգացման առումով որևէ գործողություններ, եթե այդ տեղեկատվությունը (ՌԴ-ի սահմանների մերձակայքում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման մասին) համապատասխանում է իրականությանը, ռազմական շինարարությունը Չինաստանում չենք ընկալում որպես սպառնալիք մեր երկրի համար», - լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հիշեցրել Է, որ Չինաստանը «մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գործընկերը թե՛ քաղաքական եւ թե՛ առեւտրատնտեսական առումով»:
«Մենք թանկ ենք գնահատում մեր հարաբերությունները», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: