31/01/2017 11:40
Կուսակցությունից դուրս գալու դիմումը Հովիկ Աբրահամյանն ուղարկել է ՀՀԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին դիմումը:
«Հովիկ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմումը ուղարկել է, անձամբ չի բերել գրասենյակ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հունվարի 25-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին: