09/02/2017 12:23
Մշակել ծրագիր Հայաստանն առավելի ճանաչելի դարձնելու համար. Հանձնարարական՝ նախարարներին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը ՀՀ մշակույթի, սփյուռքի ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական ու մարզական ծրագրեր:
Վարչապետը նշեց, որ ծրագիրը պետք է մշակվի սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման, հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար: