16/02/2017 17:22
Նեղացած չեմ, նեղված եմ. Խաչիկ Մանուկյանը դուրս եկավ ՀՀԿ-ից
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը «Հանրապետական» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։
«Երեկ եմ դիմում ներկայացրել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը։
Հարցին, թե ինչն է եղել այդպիսի որոշում կայացնելու պատճառը՝ Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Դե հիմա դուրս գալու որոշում կայացնելու համար անպայման պետք է պատճառ ներկայացնել»։
Դիտարկմանը, գուցե նեղացա՞ծ է ՀՀԿ-ից, արդեն նախկին ՀՀԿ-ականն արձագանքեց. «Նեղացած չեմ, նեղված եմ»։
Խաչիկ Մանուկյանն ասաց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու է՝ համագործակցելով «Ծառուկյան» դաշինքի հետ։
«Ռեյտինգային ցուցակով եմ առաջադրվելու՝ Արագածոտնի մարզում», - ասաց Խաչիկ Մանուկյանը։