17/02/2017 13:11
Le Figaro. Մեյը հույս ունի Ֆրանսիայի հետ շարունակել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Մեծ Բրիտանիայի վաչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է ստանալ Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևի աջակցությունը՝ Ռուսաստանի դեմ ճնշման հարցում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին:
Հոդվածում նշվում է, որ Մեյը հավատացած է, որ Ֆրանսիան ևս անհրաժեշտ է համարում շարունակել քաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որում մեղավոր է ռուսական կողմը:
Բացի այդ բրիտանացի վարչապետն ընդգծել է, որ Լոնդոնը կշարունակի համագործակցել Փարիզի հետ ՄԱԿ-ում՝ Սիրիայում հակամարտության կարգավորման հարցով: Միևնույն ժամանակ Մեյը հիշեցրել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանին նախապատրաստում եմ ՄԱԿ ԱԽ բանաձև՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: