17/02/2017 14:29
WikiLeaks. ԱՄՆ ԿՀՎ-ն հետևել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին
WikiLeaks-ը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը հետևել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին 2012 թվականին՝ նախագահի ընտրությունների ժամանակ, փոխանցում է Lenta.ru-ն:
Տվյալների հավաքագրումը իրականացվել է առաջատար քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Ֆրանսուա Օլանդի, Նիկոլա Սարկոզիի, Մարին Լե Պենի և մյուս քաղաքական գործիչների հանդեպ: