17/02/2017 12:09
Տեխնիկական նոր սարքավորումները կօգնեն Հայաստանում ազնիվ ընտրություններ անցկացնել. Բրեդլի Բուզետտո
Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն վստահ է, որ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական նոր սարքավորումները կօգնեն ազնիվ ընտրություններ անցկացնել:
«Ընտրողը գալիս է, ասում է՝ ես այս մարդն եմ, ստուգում են, դա օգնում է վերացնել բազմակի քվեարկությունը կամ սխալ ընտրատարածքում քվեարկությունը: Մենք վստահ ենք, որ սա շատ կօգնի, որ որակական նոր մակարդակի հասցվեն ընտրությունները Հայաստանում, ինչը նախկինում չի եղել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: