17/02/2017 11:42
Հայաստանում 1539 քաղաքացի ցանկանում է պատգամավոր դառնալ
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրումների արդյունքում կան 9 սուբյեկտներ, որոնցում առկա են կուսակցություններ և դաշինքներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Կան հինգ կուսակցություն, փաստաթղթեր են ներկայացրել 4 դաշինք, բոլորը միասին համապետական ցուցակներով ներկայացրել են 1539 քաղաքացիների՝ որպես թեկնածուներ», - նշեց Տ. Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ամենաշատ թեկնածու առաջադրվել է Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի, ամենաքիչը՝ Արագածոտնում ու Տավուշում՝ 60 քաղաքացի: