17/02/2017 12:24
ԱՄՆ-ի քաղաքներում ներգաղթյալներն աշխատանքի դուրս չեն եկել՝ ի նշան Թրամփի քաղաքականության դեմ բողոքի
ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր ներգաղթյալներ աշխատանքի դուրս չեն եկել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող քաղաքականությանը: Այդ մասին հայտնել են ակցիայի անցկացմանը մասնակցած իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, փոխանցում է ТАСС-ը:
Տեղական հեռուստաընկերությունների գնահատումների համաձայն, երկրում չեն բացվել տասնյակ խանութներ, ռեստորաններ ու սրճարաններ, որոնց աշխատողներն առավելապես այլ պետություններից սերվածներ են: Ակցիան, որն ստացել է «Օրն առանց ներգաղթյալների» անվանումը, անցկացվել է, մասնավորապես, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Ատլանտայում, Չիկագոյում և Վաշինգտոնում:
Դրա նպատակն այն էր, որ ցուցադրվի, թե ամերիկյան տնտեսության մեջ ինչ կարևոր դեր են խաղում արտասահմանից Միացյալ Նահանգներ եկած մարդիկ: