17/02/2017 16:27
Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ ապօրինություն չէ, որ իր որդին ԱԳՆ-ին պատկանող մեքենայով երիտասարդի էր վրաերթի ենթարկել (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը չի կարծում, թե ապօրինություն է եղել, երբ իր որդին 2005 թվականին, երբ Վարդան Օսկանյանը ՀՀ արտաքին գործերի նախարարն էր, ԱԳՆ-ին պատկանող մեքենայով վրաերթի էր ենթարկել 1980 թվականին ծնված մի քաղաքացու, որը մինչ օրս առողջական խնդիրներ ունի։
«Այնտեղ ապօրինություն չկա, ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ տղան էր վարում։ Կարող էի ես վարել, բայց այդ պահին իմ տղան էր վարում և այդ դեպքը տեղի է ունեցել։ Մի փոքր դեպք է եղել, մեկի ոտքն էր վնասվել, մենք ամբողջությամբ օգնել ենք, լրիվ ապաքինվել է», - ասաց Վարդան Օսկանյանը։
Դիտարկմանը, թե երիտասարդն առողջական խնդիրներ ունի, Վարդան Օսկանյանն արձագանքեց. «15 տարի է անցել, եթե ունի առողջական խնդիր, թող մոտենա»։
Հ. Գ. Տեսանյութում բացառիկ կադրեր են, որոնք հակասում են Վարդան Օսկանյանի խոսքերին: