17/02/2017 17:04
Վարդան Օսկանյանը չի հիշում՝ երբ ինքը պետական պաշտոնյա էր, քաղբանտարկյալ կա՞ր, թե՝ ոչ
«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը չի հիշում, թե երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, Հայաստանում քաղբանտարկյալներ կային, թե՝ ոչ։
«Եթե անուններ հիշեցնեք, միգուցե ասեմ, քաղբանտարկյալ էին, թե՝ ոչ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե այդ տարիներին քանի՞ քաղբանտարկյալ կար Հայաստանում։
«Իմ ժամանակ, եթե քաղբանտարկյալ կար, դատապարտելի է։ Չեմ հիշում։ Բայց եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին», - ասաց Վարդան Օսկանյանը։