17/02/2017 13:04
Ջոն Քերին կրթական ծրագիր կղեկավարի Եյլի համալսարանում
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ ակադեմիական տարում կսկսի կրթական ծրագիր ղեկավարել Եյլի համալսարանում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Գործակալության տվյալով՝ ծրագիրը նվիրված կլինի գլոբալ հիմնախնդիրների լուծմանը: Քերին կվարի սեմինարներ եւ ուսանողների հետ կքննարկի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «չկայացած պետությունները, անձնիշխանության մարտահրավերը եւ կլիմայի փոփոխությունը»:
Համալսարանի ղեկավարությունում ակնկալում են, որ նոր ծրագիրը կօգնի մշակել նոր քաղաքական մոտեցումներ:
Ջոն Քերին ինքը Եյլի համալսարանի 1966 թվականի շրջանավարտ է: