17/02/2017 12:41
Կիմ Չեն Նամի ընտանիքի անդամներից ոչ ոք առայժմ չի պահանջել նրա մարմինը
Այս շաբաթ մահացած Կիմ Չեն Նամի ընտանիքի անդամներից ոչ ոք առայժմ Մալայզիայի ոստիկանությունից չի պահանջել նրա մարմինը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով AFP-ին:
Վերջինս ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրն է:
«Մինչ այժմ զոհվածի ընտանիքից մարմինը հանձնելու ոչ մի պահանջ չի եղել», - գործակալությունը մեջբերել է մալայզիական իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը:
Միևնույն ժամանակ ընդգծվում Է, որ ԿԺԴՀ-ն պաշտոնական պահանջ է ներկայացրել մարմինը հյուսիսկորեական կողմին փոխանցելու վերաբերյալ: Նույն աղբյուրի տվյալով՝ Մալայզիայի ոստիկանությունն ամեն դեպքում Կիմ Չեն Նամի ազգականներիրից ԴՆԹ-ի նմուշներ ստանալու կարիք ունի, նախքան մարմինը հանձնելը: