17/02/2017 14:55
Ավստրալիայի վարչապետը Թրամփին համեմատել է ծովից բողոքող նավաստիների հետ
Ավստրալիայի վարչապետ Մալքհոլ Տերնբուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ է վատնում, երբ քննադատում է ԶԼՄ-ներին և այս կապակցությամբ մեջբերում է արել Ուինսթոն Չերչիլից, փոխանցում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին պարբերաբար անվանում է «ֆեյք», «ընդդիմադիր կուսակցություն»:
Ավստրալիայի վարչապետը հայտարարել է, որ Թրամփը պետք է դադարի ԶԼՄ-ների վրա կենտրոնանալ:
«Քաղաքական մեծ գործիչ Ուինսթոն Չերչիլը մի անգամ ասել է, որ քաղաքական գործիչները, որոնք բողոքում են թերթերից, նման են նավաստիների, որոնք բողոքում են ծովից», - ասել է նա: