17/02/2017 15:23
Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասում վարձով է ապրում
Տարիներ առաջ Վահագն Հովնանյանն ինձ Վահագնի թաղամասում մեկ հողակտոր է նվիրել, որն այլևս իմը չէ։ Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ միջոցներով է ձեռք բերել Վահագնի թաղամասում գտնվող բնակարանը, երբ ընդամենը եղել է պետական պաշտոնյա, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով այժմ գլխավորում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքը։
«Այսօր Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով», - ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլում տեղ գտած հրապարակումները, որ իբր իրեն է պատկանում Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա» շինությունն՝ իր հարակից տարածքով։