17/02/2017 19:35
Պակիստանում ահաբեկչությունից հետո 39 գրոհային է ոչնչացվել
Պակիստանում հատուկ ծառայությունների աշխատակիցները ոչնչացրել են 39 գրոհայինի, որոնք մասնակից են եղել Սեհվան-Շարիֆում ահաբեկչությանը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 75 մարդ, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Գործակալության տվյալներով՝ օպերացիան անցկացվել է Պակիստանի ամբողջ տարածքում հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր: Հատուկ գործողության հետևանքով ձերբկալվել է նաև 47 մարդ: