17/02/2017 19:00
Սիրիական զորքերն ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտեր են մղում Փալմիրայից արևմուտք ընկած շրջանում
Սիրիական բանակը, աշխարհազորի ջոկատների աջակցությամբ, շարունակում է հարձակումը Փալմիրայի վրա և գտնվում է քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է ТАСС-ը:
Զորքերը «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ելուզակներից ազատագրել են Էլ Քուլյաբիի ֆերմաները և նրանց դեմ մարտեր են մղում քաղաքից արևմուտք ընկած Էլ-Բայարաթի շրջանում:
«Մարտիկներն ու աշխարհազորայինները կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ են հասցրել հակառակորդին, ոչնչացվել են կրակային դիրքեր և զինամթերքի պահեստներ», - գործակալությանը հայտնել Է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ներկայում սակրավորները ականազերծում են Հոմս-Պալմիրա մայրուղու այն տեղամասը, որտեղ ահաբեկիչները ֆուգասներ Էին տեղադրել: Գործողության ավարտից հետո դեպի քաղաք առաջշարժումը կշարունակվի: