17/02/2017 21:00
Սուդանում 26 օտարերկրացի է ձերբակալվել մայրաքաղաքում պայթյունի հետ կապ ունենալու կասկածանքով
Սուդանի ոստիկանությունը 26 օտարերկրացու է ձերբակալել երկրի մայրաքաղաք Խարթումում տեղի ունեցած պայթյունին մասնակցություն ունենալու կասկածանքով, հայտնում է Russian.news-ը:
Փետրվարի 12-ի երեկոյան Խարթումի հարավում գտնվող բանուկ թաղամսում պայթյուն է որոտացել: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհեր և լուրջ կորուստներ չեն եղել։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ստուգումներից մի քանի օր անց ոստիկանությունը մի քանի կասկածյալի է ձերբակալել, այդ թվում 26 օտարերկրացու՝ Եգիպտոսից, Սիրիայից և այլ արաբական երկրներից։