17/02/2017 13:35
Ինչպե՞ս կարող է երեկ իշխանության մաս կազմող անձնավորությունը մի օր հետո դառնալ ընդդիմություն. Տաճատ Սարգսյան
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող դաշինքները ընդդիմություն դառնալու հայտ չեն ներկայացնում, նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը:
«Մարդիկ միավորվում են՝ դաշինք են կազմում՝ առանց գաղափարախոսության նույնության, միայն թե հայտնվեն Ազգային ժողովում, մոտենան կերակրատաշտին, ուրիշ բան չկա», - ասաց նա:
Տաճատ Սարգսյանը, հատկապես, անիրատեսական է համարում իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմած դաշինքները.
«Ինչպե՞ս կարող է երեկ իշխանության մաս կազմող անձնավորությունը մի օր հետո դառնալ ընդդիմություն: Այդպիսի բան չի կարող լինել», - նշեց նա: