17/02/2017 12:44
Թիլերսոնի համար Բոննում չեն կարողացել հյուրանոց գտնել
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը ժամանել Է Բոնն՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովին, չի կարողացել տեղավորվել հյուրանոցում` ազատ տեղերի բացակայության պատճառով, հայտնում է Lenta.ru-ն:
Կազմակերպիչները ստիպված են եղել դիվանագետին տեղավորել Բոնից ոչ հեռու գտնվող առողջարանում, քանի որ քաղաքային մյուս հյուրանոցները նույնպես զբաղված են եղել: