17/02/2017 12:31
Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 74-ի
Պակիստանի հարավի Սինդի նահանգի Սեհվան քաղաքի մզկիթում հինգշաբթի երեկոյան կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 74-ի, ևս ավելի քան 300 մարդ՝ վիրավորվել է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով GEO-TV տեղական հեռուստաալիքին:
Պայթյունը տեղի է ունեցել Լալ Շահբազ Կալանդարի մզկիթում անցկացվող ծիսակատարության ժամանակ: Ականատեսների ասելով՝ մահապարտ ահաբեկիչը աղոթողների բազմության վրա նռնակ նետելու անհաջող փորձ է արել, ինչից հետո պայթեցրել է իրեն: Նրա մոտ եղած ինքնաշեն ռումբը մոտավորապես 8 կիլոգրամ դինամիտ էր պարունակում:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը: