17/02/2017 20:49
Չինաստանում 72-ամյա պապիկը դարձել է տատիկ
Պեկինում բնակվող 72-ամյա թոշակառուն արական սեռը իգականի փոխելու համար վիրահատության է ենթարկվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով China Daily-ին։
Հաղորդվում է, որ վիրահատությունը տեղի է ունեցել Գուանդուն նահանգի Հուեյչժոու քաղաքում՝ Չինաստանի հարավում։ 72-ամյա Սին Յուեին ներդրվել են կրծքի իմպլանտներ։ Նա նաև հեշտոցյին վիրահատություն է տարել։
«Ես ավարտեցի իմ երազանքի իրականացումը՝ կին դառնալը», - հայտարարել է նա վիրահատությունից հետո։ Վիրահատությունից առաջ Սին Յունը ստիպված է եղել հարյուրավոր թեստեր անցնել և բազմաթիվ հարցերի պատասխանել բժիշկներին վստահեցնեու համար, որ ինքն, իսկապես, ցանկանում է կին դառնալ։
Սին Յունի խոսքով՝ մանուկ հասակում նա հաճախ էր հագնում աղջկա զգեստներ։ 1970-ին Յունն ամուսնացել է, իսկ երեք տարի անց ծնվել է նրա դուստրը։ 2000-ին զույգն ամուսնալուծվել է։