17/02/2017 18:24
Ղազախստանի հարավում ձնահոսքի պատճառով մահացել է յոթ զինծառայող
Ղազախստանի հարավում ձնահոսքի պատճառով, նախնական տվյալներով, յոթ զինծառայող է մահացել: Այդ մասին «Интерфакс»-ին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:
Փրկվել է 10 զինծառայող, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել զինծառայողների մարտական պատրաստվածության պլանային մարզումների ժամանակ: Նախնական տվյալներով՝ ձնահոսքի տակ է հայտնվել 22 զինծառայող: