18/02/2017 12:18
«Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանն արդեն երկու օր՝ հացադուլի մեջ է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն արդեն երկու օր է, ինչ հացադուլի մեջ է։
Aysor.am-ի հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ Խանդոյանը հացադուլ սկսելու դիմում ներկայացրել է փետրվարի 16-ին։
«Դիմումում նա նշել է, որ դրանով ցանկանում է իր աջակցությունը հայտնել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, ում նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: Աջակցություն է հայտնել նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանին և Սարի թաղի գործով անազատության մեջ գտնվող տղաներին», - տեղեկացրեց Արային Պապիկյանը։