18/02/2017 14:21
Մեքսիկայի արևելքում հայտնաբերվել են 220 մարդկանց մնացորդներ
Մեքսիկական Վերակրուս նահանգում հայտնաբերվել են 220 մարդկանց մնացորդներ։ Ենթադրաբար նրանց սպանել են տարածաշրջանում գործող հանցավոր խմբավորումները, հայտնում է Life.ru-ն։
Պեղումներին մասնակցում են անհետ կորածների հարազատները՝ դաշնային ոստիկանության աջակցությամբ։
Ներկայում մասնագետներին հաջողվել է նույնականացնել միայն երկու մարդկանց դիերը՝ պետծառայողի և նրա օգնականի։