18/02/2017 14:02
Թուրքիայում ահաբեկչություն գործելու կասկածանքով ձերբակալել են Welt թերթի լրագրողին
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է գերմանական Welt թերթի լրագրողին՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, տվյալների սխալ օգտագործման և ահաբեկչական քարոզչության մեղադրանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով AP-ին։
Գործակալության տվյալներով՝ լրագրող Դենիս Յուսելը (Deniz Yucel), ով ունի Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացիություն, լուսաբանել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերատ Ալբայրակի փոստարկղի կոտրման նորությունը։ Նամակներն ավելի ուշ հրապարակվել են WikiLeaks-ի կողմից։
Թերթի գլխավոր խմբագիրը Յուսելին անվանել է «հիանալի աշխատող» և հույս հայտնել, որ «արդար դատալսումը կապացուցի նրա անմեղությունը»։
Գերմաիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ հետաքննությունը կանցկացվի համապատասխան օրենքի գերակայության, և նրա հանդեպ կվարվեն արդար՝ պահպանելով մամուլի ազատությունը։