18/02/2017 12:21
Թրամփի լիմուզինի ուղղությամբ քար են նետել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան ուղղությամբ քար է նետվել, ասվում է ABC News հեռուստաալիքի Twitter-ի էջում, փոխանցում է Lenta.ru-ն։
NEW: Secret Service investigating after vehicle in Pres. Trump’s motorcade in Florida was struck by an apparently thrown object (1/2)
— ABC News (@ABC) February 17, 2017
«Գաղտնի ծառայությունը հետաքննություն է անցկացնում այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի ավտոշարասյան մեքենային Ֆլորիդայում ինչ-որ առարկա է հարվածել», - ասվում է հաղորդագրությունում,
Մանրամասվում է, որ պետության ղեկավարի լիմուզինը չի տուժել։ Իրավապահ մարմինները ենթադրում են, որ նետված առարկան քար է եղել։
Թրամփի քաղաքականությունն առաջ է բերել ամերիկյան հասարակության մի մասի դժգոհությունը։ Մի շարք նահանգներում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում։ Պետության ղեկավարին մեղադրում են, մասնավորապես, ռասիզմի և սեքսիզմի մեջ։
Միգրացիան սահմանափակող նրա հրամանը դժգոհության նոր ալիք է հրահրել։