18/02/2017 15:15
Երբեք չեմ ցանկացել, որ որդիներս քաղաքականությամբ զբաղվեն. Գալուստ Սահակյան
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երբեք չի ցանկացել, որ որդիները զբաղվեն քաղաքականությամբ:
«Ես միշտ էլ ասել եմ, որ չեմ ցանականում, որ քաղաքականությամբ զբաղվեն, Արման Սահակյանի որոշումն է՝ ինչով կզբաղվի», - ԵԿՄ 11-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ չնայած իր չուզելուն, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններին աջակցելու է որդուն:
Հարցին՝ ինչպես է աջակցելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Քվերակելու եմ իր օգտին»:
Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, առաջադրվելու է ՀՀԿ-ի տարածքային ցուցակով: