18/02/2017 11:46
Զարիֆը Թրամփի միգրացիոն հրամանագիրն անվանել է Իրանի համար վիրավորական
Միգրացիոն ռեժիմի խստացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագիրը վիրավորանք է դարձել ողջ իրանցի ժողովրդի համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է MK.ru-ն:
«Անհնար է գտնել մի իրանցու, ով գոնե մեկ ահաբեկչական գործողություն իրականացրած կլինի ամերիկացիների դեմ», - ընդգծել է նա:
Իրանը մշտապես հանդես է եկել ԱՄՆ-ում կատարված յուրաքանչյուր ահաբեկչության դատապարտմամբ՝ սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից: