18/02/2017 14:31
Սեյրան Օհանյանի ասած քաղբանտարկյալները էս մի քանի օրվա մեջ են եղե՞լ. Մանվել Գրիգորյան
«Քաղբանտարկյալներ միշտ էլ եղեն են՝ քաղաքական հայացքների համար, միշտ էլ եղել են բոլոր ժամանակներում», - լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
«Իսկ եթե Սեյրան Օհանյանը քաղբանտարկյալների տեղը գիտի, գոնե պետք է արտահայտվեր իր պատասխանատու իշխանության ժամանակ, իսկ եթե իշխանությունը թողել, եկել, նոր խոսումա…էս մի քանի օրվա մեջ են եղե՞լ էդ քաղբանտարկյալները», - ասաց Մանվել Գրիգորյանը:
Գեներալի խոսքով՝ Սեյրան Օհանյանն ինքն իր ասածներին հակասում է:
«Չեմ ուզում վատ բաներ ասեմ, որովհետև ես իրեն համարում եմ իմ մարտական ընկերը, բայց երբ որ պետական պատասխանատվության մարդիկ սկսում են պետությունից դժգոհել, ես չեմ հասկանում նրանց: Քննադատելը հեշտ կլինի, բայց եթե էդ ամենը կարար աներ կամ գիտեր, թող բարձրաձայներ», - ասաց Մ. Գրիգորյանը: