18/02/2017 15:27
ԵԿՄ-ն Իշխան Զաքարյանին ու Արթուր Աղաբեկյանին հրավիրել է համագումարին, բայց չեն եկել (տեսանյութ)
Երկրապահ կամավորականների միության 11-ը համագումարում ընտրվեց նոր նախագահություն: Նոր վարչության կազմում չվերընտրվեցին պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։
Aysor.am-ը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից հետաքրքվեց՝ ինչո՞ւ նրանք չվերընտրվեցին, նա պատասխանեց. «Մենք նրանց հրավիրատոմս ենք ուղարկել, մեծ սիրով, որպես վարչության ադամներ՝ հրավիրել ենք, մանդատներն էլ է ուղարկվել», - ասաց նա։
Գեներալը նշեց՝ եթե չէին ուզում իրենց ընտրել, Ի. Զաքարյանն ու Ա. Աղաբեկյանը պարտավոր էին ներկա լինելու։
«Շարունակությունը իրենցից հարցրեք, քու խաթր ուզո՞ւմ ես էթամ կանչեմ բերեմ ստեղ», - ասաց Մ. Գրիգորյանը։