18/02/2017 13:06
Մեքսիկացիները պատ են կազմել ԱՄՆ սահմանին՝ բողոքելով Թրամփի դեմ (Տեսանյութ)
Հազարավոր մարդիկ կենդանի պատ են ձևավորել ԱՄՆ-ի հետ սահմանակից մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքում՝ ի նշան բողոքի երկու երկրների միջև պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պլանների դեմ։ Հավաքվածների ձեռքերին եղել են սպիտակ վարդեր, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Excelsior-ին։
Էլ-Պունտո քաղաքային շրջանում հավաքվել էին հասարակական գործիչներ, իշխանության մարմինների ծառայողներ, շարքային քաղաքացիները։ Միջոցառումը գլխավորել է Չիուաուա նահանգի նահանգապետ Խավիեր Կորալը։ Նա նշել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի ժողովուրդների բարեկամության արժեքը։
Նրա խոսքով՝ ամերիկացիների մեծ մասը չի կիսում Թրամփի հայացքները, քանի որ նրա քաղաքականությունը «հակասում է ամերիկյան հասարակության արժեքներին և ԱՄՆ-ի հիմնադիրների ոգուն»։